![]()
civic.am-ը գրում է՝
Մեր լրատվականը ֆեյսբուքյան հրապարակման հետքով այցելեց Երևաի Սարի թաղի 16-րդ փողոցի 22-րդ հասցեում սոցիալական ծանրագույն անապահով պայմաններում ապրող, 6 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին։ Դժվար է գտնել բառեր, որոնք ճշգրիտ կբնութագրեն Գալստյանների ընտանիքի չքավորությունը․պարզապես այն չի կարող ընկալելի լինել 21-րդ դարում ապրող մարդու համար։ 11-հոգանոց բազմանդամ ընտանիքը երբեք միասին չի նստում ճաշի, խնջույքներ ու Նոր տարին միասին չի նշում, որովհետև որքան էլ զարմանալի է՝ ճաշասեղան չունի։
Ընտանիքի հայրը՝ Անուշավանն ասում է, որ ստիպված իրար հերթափոխելով են նստում իրենց ունեցած շատ փոքր, հին սեղանի առաջ՝ հաց ուտելու, եթե, իհարկե, տանը հաց լինում է․ օրեր են լինում, որ երեխաները կշտանում են միայն ցամաք հացով կամ տնային հյութերով։ Մենք ինքներս էլ ականատես եղանք, թե ինչպես են փոքրիկներից մեկի՝ ամենաչարաճճի Սերգեյի քաղցը հագեցնում խնձորից պատրաստված հյութով։ Մենք պարզեցինք նաև, որ ամռանը պատրաստի սնունդ պահելու հնարավորությունից են անգամ զրկված, որովհետև տանը անգամ սառնարան չունեն չփչանալու համար նախապես չեն գնում։ Երեխաներից երկուսը՝ 1,8 տարեկան, ընտանիքում ամենախելոքի համբավն ունեցող Նարեկը և 5 ամսական փոքրիկ Աստղիկը՝ մռայլ տանը ուրախությունն ու լույս բերած ու հույս ներշնչող էակը, ունենում են սնունդի, տակդիրների կարիք։ Փոքրիկ Աստղիկը հատկապես Աստղիկ տատիկի բերկրանքն ու ապրելու ուժն է,այն հրածքը,որ մոռացնելէ տալիս ամեն օր իրենց ուղեկցող չարքաշ իրականությունն ու հոգսերը։
Տան տարեցը՝ Աստղիկ Ավետիսյանը, առանց արցունքների, չկարողացավ պատմել իրենց գլխով անցածի մասին, թե ինչպես է տարիներ առաջ տունը այրվել հոսանքի բռնկումից և մի քանի օրում գլխիվայր շրջվել է իրենց կյանքը ու այլևս չի վերականգնվել։ Ընտանիքի՝ առանց այն էլ քիչ եկամուտները ավելի են նվազել Անուշավան որդու երկու անգամ գողության համար կալանավորման պատճառով, իսկ աղջիկը, դժբախտաբար, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այսպես գնալով վատթարացել է իրենց վիճակը․հիմա 6 երեխա ունեցող տանն անգամ լոգարան, լվացքի մեքենա չկա, իսկ մի կերպ սարքած պետքարանը դուռ չունի, ինչի համար անասելի ամոթ է ապրում մշտապես։ Այստեղ ձմեռներն ուղղակի անտանելի են․ տունը բաց է բոլոր կողմերից, ցուրտը սողոսկում է անարգել, ինչը անխուսափելիորեն դառնում է երեխաների հաճախակի հիվանդացության պատճառ, իսկ գիշերները երեխաները տաքանում են միայն իրար շնչով։ Անուշավանն ասում է, որ թեև իր առողջությունը տեղն է, սակայն բարդ բնավորություն ունի, չի հանդուրժում աշխատավայրի վատ երևույթները, սխալ վերաբերմունքն ու առանց բացատրությունների՝ դուրս է գալիս աշխատանքից, դրա համար էլ կայուն աշխատանք չի գտնում։
Իրենց տան միակ աշխատողը հայրն է, ով այդ ժամանակ էլ տանը չէր, աշխատում էր։ 11 հոգանոց ընտանիքըն ապրում է հիմնականում պետությունից տրամադրվող 50հազար սոցիալական օգնության, երեխայի համար տրամադրվող 57000դրամ նպաստի գումարներով, կողքից չնչին օգնություն է տան մեծի աշխատածը և աղջկա հաշմանդամության թոշակի գումարը։ Այս ընթացքում նրանց ընտանիքին դրամական միջոցնեով, սննդով, հագուստով, այլ պարագաներով օգնել է միայն Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական ՀԿ-ն։ Սոցիալական հարցերի նախարարության խոսնակը մեզ փոխանցեց, որ երեխաների համար հավելյալ աջակցություն ստանալու համար ընտանիքը պետք է դիմի միասնական սոցիալական տարածքային կենտրոն, որտեղից կուղղորդեն, թե աջակցության ինչ ծրագրերից կարող է ընտանիքը օգտվել։
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
077 96 86 10, 077- 96 86 10 +37494415130 Telsell Wallet 4083060010405872 AMERIA BANK
Տեսանյութ
![]()