![]()
Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խնդրում եմ մի պահ ուշադրություն
ադրբեջանն էս ամենը ցանկանում ա ներկայացնել՝ որպես «հակաահաբեկչական օպերացիա», այսինքն, ըստ իրենց, իրենք ռազմական գործողություններ են արել Ղարաբաղը օկուպացրած ահաբեկչական խմբավորումների դեմ (Հայ զինվորների):
Տարածելով իրենց տեսանյութերն ու քարոզչամեքենաների ինֆորմացիան` մենք ակամայից դրանք դարձնում ենք լեգիտիմ:
Պարզապես խնդրում եմ ադրբեջանական ոչ մի բան մի տարածեք, հնարավորինս զերծ մնացեք ադրբեջանցիների հետ շփումներից թեկուզ և օնլայն կռիվներից ու քֆուր քյաֆարից, էդ ամենը մեր դեմ ա աշխատում:
Հայերս, հավատացե՛ք, ես էլ եմ ամեն րոպե ուզում դրանց վնաս տալ, աշխարհի էն ամենավերջի քֆուրները տալ, բայց պետք չի, չեմ անում, ես չեմ ցանկանում իմ քայլերով լեգիտիմացնել իրենց քայլերը:
Մենք պետք ա մեզ պահենք կրթված ու զարգացած ժողովրդի նման:
Պարզապես մի բան ֆիքսեք, որ ձեր բոլոր գրածները, տեսանյութերը ու ամեն ինչը իրենք ինդեքսավորում են իրենց մոտ, որպեսզի օգտագործեն մեր դեմ:
Ամեն ինչ անելուց առաջ պարզապես ինքներդ ձեզ հաշիվ տվեք:
Տեղեկացրեք ձեր ընկերներին»:
![]()