![]()
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի նոր սադրանքին և իրավիճակի սրմանը: Քաղաքական գործիչը համապատասխան գրառում է կատարել թվիթերյան էջում:
«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է:
Կոչ եմ անում Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- գրել է Փալոնեն:
![]()