![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Եթե Պուտինի հեռախոսազրույցից հետո ունենում ենք այս այլանդակությունը’ հարձակում, որն անվանում են «հակաահաբեկչական օպերացիա» ու Մոսկվայից ոչ մի հայտարարություն չի հնչում, որ ենիչերին հարձակում է գործել «ռուսական պատասխանատվության» գոտու վրա (Բերձոր/Լաչին), որ Բաքուն կոպտորեն խախտվել է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը, Ալիեւին արագ Մոսկվա չեն հրավիրում, պատասխան ու բացատրություն չեն պահանջում, որ նա հստակեցնի, թե ինչու է «ռուսական պատասխանատվության գոտու» հսկողին «ահաբեկիչ» անվանում, ուրեմն կա’մ մեր հաշվին ռուս-ադրբեջանական հերթական տորգը կայացած է, կա’մ մենք, որպես դաշնակից, այլես ռուսին պետք չենք, կա’մ ռուսական գործոնը զրո է ու Ալիեւը դա անգիր գիտի…
Մնում է, որ տորթ թխելու ու ռուսական տրիկոլորով փուչիկ փչելու փոխարեն լուրջ հետևություններ անել…
![]()