![]()
Հայաստանի նկատմամբ դաշնակից Ռուսաստանի քայլերը սերիական բռնարարի վարքագիծ է հիշեցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը:
«Հայաստանը պետք է և կարող է դուրս գալ անօգնական զոհի կարգավիճակից։ Պետք է տեր կանգնել հայրենիքին, սահմաններին և մեր պետականությունը, ազատությունը ոչ մի դեպքում չսակարկել ոչ մի դաշնակցի ու հովանավորության հետ։
Վերջին օրերի իրադարձությունները Արցախում, ռուսական «խաղաղապահությունը» գետնի վրա, ցույց են տալիս, որ Հայաստանի պետականության կորուստը հավասարազոր է հայ ժողովրդի ոչնչացման։ Չկա հայկական պետականություն, չկա հայ ժողովուրդ։
Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են պնդել, որ առանց Ռուսաստան կյանք չկա, նրանց հարցնեմ՝ իսկ առանց Հայաստան կյանք կա՞»,-գրել է նա։
![]()