Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է. Արուսյակ Ջուլհակյան

Երրորդ օրն է՝ ինչ Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ դիմելով ագրեսիայի: Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է: Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությունը՝ իր մանդատին համապատասխան»,- նշված է Ջուլհակյանի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ