![]()
Արցախի Եղցահող գյուղի տարածքում կրակոցներ չեն եղել, այս պահի դրությամբ ևս չկան։
Բնակչությունը տեղում է, որևէ տարհանում չի իրականացվել։
Այդ մասին հայտնել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։
Հիշեցնենք,որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
Եվս 8 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:
«Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ», — հայտնում են Արցախի ՊՆ-ից:
![]()