![]()
Եզդի հոգևորական Շեխ Ռոստամն իր ընկերներին առաջարկել է խոշոր չափի գումար հափշտակել Ակնալիճի եզդիական սրբավայրում գտնվող չհրկիզվող պահարանից։ Պահարանում պահվում էր արտերկրում բնակվող եզդիների կողմից՝ 44-օրյա պատերազմում կռված եզդի տղաների համար ուղարկված օգնությունը։
Ձայնագրությունը հրապարկվել է դեռևս 20 օր առաջ և տարածվել լրատվամիջոցներով։ «Էս սեյֆը տենում եք, էս սեյֆը, ․․․ մի 100,000 դոլար մեջը փող կա,․․․ արեք տանենք,․․․էն օրը 5000 դոլար իմ ձեռով փող դրեցի, ․․․դեղ տամ քնցնե՞մ ախպերս,․․․մենակ ասում եմ՝ տղերք ինձ 2000 տվեք՝ մնացածը ձեզ․․․»,-լսվում է ձայնագրության մեջ։
Civic.am-ը դեպքի հանգամանքները պարզելու համար հրավիրում է իրավապահ համակարգի ուշադրությունը։
Ձայնագրությունը՝ ստորև։
![]()