![]()
Ադրբեջանի Պաշտապանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Լաչինում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Անար Ռուստամ-օղլու Քազիմովը։
Հիշեցնենք,որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
Եվս 8 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:
«Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ», — հայտնում են Արցախի ՊՆ-ից:
![]()