Խոշոր հրդեհ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Ու մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։

Տան ահագին հատված վերածվել է մոխրակույտի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ