«Քաղաքականությունը պետք է տարբերել կենացից, ռեալպոլիտիկը՝ կարգախոսից»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը.

«Քաղաքականությունը պետք է տարբերել կենացից…
«Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունը արցախցիների համար բացառված է, քանի որ Ադրբեջանը Արցախի հարցով ունի միակ նպատակ՝ Արցախի վերջնական հայաթափում»,- կարդում ենք Հայաստանի կուսակցություններից մեկի հայտարարության տեքստում:

Կարելի է տուրք տալ պոպուլիզմին ու այսպիսի ոչ ադեկվատ ձևակերպումներ անել ու հետո զարմանալ, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանում, ընկալում:

«Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցություն» կարող է լինել նույնիսկ այն պարագայում, երբ Արցախն անկախ պետություն լինի, որովհետև հարևան երկրները նույնպես «գոյակցում» են: Ինչ է, պետք է հասնենք Ադրբեջանի վերացմա՞նը, որ բացառենք «գոյակցությունը»:

Կամ եթե հայտարարության հեղինակները նկատի ունեն Արցախի անկախության ճանաչման իմպերատիվը, թող ուղիղ գրեն այդ մասին ու նաև նշեն, թե ինչ մեխանիզմով են հասնելու այդ օրակարգին:

Քաղաքականությունը պետք է տարբերել կենացից, ռեալպոլիտիկը՝ կարգախոսից…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ