Օգտատերն ահազանգում է խմելու ջրի հետ կապված ահագնացող վտանգի մասին

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչները ահազանգում են, թե խմելու ջուրը թունավորված է:

Բնակիչները բոլորն էլ մտահոգված են տվյալ խնդրով և խնդրում են անհապաղ այս խնդրին տալ պատշաճ լուծում:

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Քաղցրահամ ջրերի առումով Հայաստանը համարվում է միջին չափով ապահովված երկիր, բայց սա բոլորովին չի նշանակում, թե պետք է պակաս ուշադրություն դարձնել այս ոլորտին։

Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ բնակավայրերի գերակշռելի մասի, այդ թվում՝ Երեւան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է ստորգետնյա աղբյուրներով, առանց լրացուցիչ մաքրման գործընթացի անհրաժեշտության։ Մասնագետները հավաստիացնում են, որ մեր երկրում առկա ստորգետնյա ջրային պաշարները հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով։

Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները տեղաբաշխված են անհամաչափ, իսկ այդ պաշարների 70%—ը բաժին է ընկնում միայն Արարատյան դաշտավայրին։ Ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ Հայաստանում կան զգալի թվով վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ