«Զինվորի ծնողին մեդիատեռորի ենթարկած խմբագիրները տուն կգնան ու կասեն՝ բալես, պապան-մաման եկան աշխատանքից».Ստյոպա Սաֆարյան

Այսօր զինվորի ծնողին ու հասարակությանը մեդիատեռորի ենթարկած կայքերի խմբագիրները տուն կգնան ու կասեն’ բալես, պապան/մաման եկան աշխատանքից, քեզ հալալ քրտինքով աշխատած կոնֆետ ենք բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Իշխանությունն էլ կարձանագրի, որ ապազգային, սրիկա մարդիկ հերթական անգամ հալածեցին խեղճ հասարակությանը, ու այդպես էլ մենք չենք կարողանա վստահ լինել, որ հաջորդ անգամ այս այլանդակությունը չի կրկնվի…»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ