![]()
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը.
«Ըստ երևույթին՝ ՌԴ-ն որոշել է մոտ տասնամյակ անց «պատասխան ծառայություն» մատուցել հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 2013-ի չափազանց պատասխանատու և բախտորոշ պահին «Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ» բերելու նպատակով Մոսկկվա մեկնելու դիմաց:
Ինչո՞ւ տասնամյակ անց, թերևս իրենք կիմանան: Բայց ո՞վ, ինչ էր իմանալու, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանգիստ գնար Արցախ, մասնակցեր կնունքի արարողությանը, դե գուցե մի երկու հանդիպում էլ ունենար ու վերադառնար Հայաստան մի ասուլիս տալու: Այդ ամենը լինելու էր շատ սովորական իրադարձություն, իսկ այսպես իմացան բոլորը՝ արգելվել է Հովհաննիսյանի մուտքն Արցախ»:
![]()