![]()
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.
«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել ապրել, այն էլ՝ մեր իրականության մեջ, երբ չգիտես՝ վաղն ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում… ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով… շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար…»:
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 24–ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը։
Նշենք, որ զույգը ունի որդիներ՝ Ռոբերտը և Միքայելը։
![]()
![]()
![]()
![]()