![]()
Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։
Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:
Հուլիսի 31-ին ինքնահռչակ Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։
Վուչիչի խոսքով՝ Սերբիան դեռևս երբեք չի եղել ավելի բարդ և ծանր իրավիճակում, քան այսօր: Պրիշտինյան ռեժիմը փորձում է, իրեն զոհ ներկայացնելով, օգտագործել տրամադրություններն աշխարհում։
Նա հստակեցրել է, որ Կոսովոյի իշխանությունները կփակեն Սերբիայում տրված փաստաթղթերով քաղաքացիների մուտքը և կպահանջեն, որ նրանք մեքենաները վերագրանցեն Կոսովոյի համարներով:
«Նրանք նախապես իրենց ստորաբաժանումներն ուղարկել են վարչական անցումային կետեր՝ նպատակ ունենալով կանգնեցնել բոլոր նրանց, ովքեր սերբական փաստաթղթեր ունեն», — հայտարարել է Վուչիչը:
Ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին, որ հաջորդ շաբաթվանից Սերբիայի քաղաքացիները, որոնք մուտք կգործեն Հանրապետության տարածք, կստանան սահմանը հատելու մասին ժամանակավոր փաստաթուղթ, իսկ սերբական փաստաթղթերը կհամարվեն անվավեր: Պրիշտինայում հայտարարել են, որ այդ որոշումը Բելգրադի գործողությունների պատասխանն է, որը չի ճանաչում Կոսովոյի կողմից տրված վկայականները:
Վուչիչը հորդորել է Կոսովոյի իշխանություններին պահպանել խաղաղությունը և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։
Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ էր արել ապատեղեկատվություն չտարածել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանությունում կոչ է արել Կոսովոյին դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները:
«Իրադարձությունների նման զարգացումը Եվրոմիության միջնորդական առաքելության ձախողման ևս մեկ վկայություն է»,- ասել է նա։
Ինչպես նշել է Զախարովան, սա նաև վկայությունն է այն բանի, որ Եվրամիությունում Բելգրադին դե ֆակտո առաջարկում են համակերպվել իր հայրենակիցների իրավունքների բացակայության հետ։
![]()