Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, մեկը շպրտվել է ոչ սթափ վարորդի BMW X5-ի վրա. կա 1 զոհ

Հուլիսի 31-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում Երևանի բնակիչ, 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։

Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ