«Ծնկներին պետք է տալ, որ մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1 ուսանող ունի, որ բուհ-երում 16.000 թափուր տեղեր են եղել»․ Ս․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․

«Ծնկներին պետք է տալ ոչ այնքան նրա համար, որ մի թուրք բոսյակ օնլայն ոռնացել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, կամ որ երկու անասուն *** են արել Էրեբունի ամրոցի չոլերում (իհարկե տհաճ ու մերժելի են, բայց անցնելու գնալու են), այլ որ մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը այս տարի 1 ուսանող ունի, ու որ բուհ-երում 16.000 թափուր տեղեր են եղել…

Առաջինները ոչ մի հետևանք չեն թողնելու, իսկ, այ, վերջինները թողնելու են…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ