«Զբոսաշրջային վայրերի պահպանության հարցը ՀՀ-ում չունի համակարգային ուշադրություն և լուծումներ»․ Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախ մենք հարգենք և պաշտպանենք, հետո` ուրիշից պահանջնեք:

Զբոսաշրջային վայրերի պահպանության և պաշտպանության հարցը Հայաստանում չունի համակարգային ուշադրություն և լուծումներ: Պաշտպանության տակ են գտնվում հատուկենտ պատմամշակութային վայրեր և արժեքներ, այն էլ` կիսատ-պռատ:

Հայաստանի տուրիստական իմիջը բարձրացնելու բոլոր ջանքերը զուր են, եթե տարիներ շարունակ զբոսաշրջային վայրերը մնացել են առանց խնամքի, անտեր, ծառայել են որպես անասնագոմ, աղբանոց կամ մարդկանց բնական պահանջմունքները հոգալու վայրեր:

Ակնհայտ է, որ այդպիսի վայրերի պաշտպանության համար մարդկային ռեսուրսներ ներգրավելը կլինի շատ ծախսատար և անարդյունավետ: Բայց կան նաև անվտանգության ապահովման ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնք թույլ կտան պաշտպանել մեր արժեքները և կառույցները:

Անհրաժեշտ է նայել մշակել նոր համապարփակ իրավական կարգավորումներ` զբոսաշրջային վայրերից օգտվելու կանոնները խախտելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանելու համար: Քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմամշակութային արժեքները փչացնելու կամ վնասելու դեպքում, սակայն դա բավարար չէ:

Եթե համալիր մոտեցում չլինի այս հարցին, մոռացեք Հայաստան զբոսաշրջիկ բերելու մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ