«Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն»․Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը.

«Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն…
Զաքիր Հասանովն այսօր զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք։ Ադրբեջանի ՊՆ

Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Հասանովի խոսքերը լայնամասշտաբ պատերազմի ազդակ են, մյուս կողմից, վերջին օրերին հրադադարը խախտվել է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի արևելյան սահմանին: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է նաև Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմն իբրև թե խախտելու մասին:

Բաքվի հռետորաբանությունն ավելի կոշտացավ այն բանից հետո, երբ Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Փաշինյանի ու Ալիևի հետ՝ խոստանալով «տեխնիկական աջակցություն» կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում:

Բաքո՞ւն է դժգոհ մնացել Վաշինգտոնի առաջարկությունից, թե՞ Երևանը, իսկ գուցե՝ երրորդ երկիր: Ամեն դեպքում, Ադրբեջանը կրակոցներով կամ Վաշինգտոն ուղերձ է ուղարկում, կամ էլ՝ Վաշինգտոնի ուղերձը փորձում է «ընդունելի» դարձնել Երևանի համար: Չբացառենք, իհարկե, որ Բաքվի միջոցով Վաշինգտոնի ուղղությամբ «կրակում» է Մոսկվան…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ