«Կալանքը չպետք է լինի պատժիչ միջոց»․ Վահագն Խաչատրյան

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդարադատության համակարգում լուրջ խնդիրներ կան, բայց էն, որ կալանքը չպետք է լինի պատժիչ միջոց, դա փաստ է: Խափանման միջոցի այլ ձևեր կան՝ ստորագրություն չհեռանալու մասին և գրավը:

Սա ինչի եմ գրում՝ շատերին թվում է, որ ազատ արձակեցին, ուրեմն արդարացրեցին, ոչ չեն արդարացնում, ընդամենը խափանման միջոցի ձևն են փոխում, իսկ քանի դեռ չի կայացվել դատական ակտ և օրինական ուժի մեջ չի մտել, ամբաստանյալը համարվում է անմեղ և կա անմեղության կանխավարկած:

Սա զուտ իրավական տեսանկյունից, իսկ քաղաքական տեսանկյունից՝ քանի դեռ վեթթինգ չի իրականացվել արդարադատության համակարգում, լուրջ փոփոխություններ չեն կարող լինել: Ռազմավարություն գրելով՝ փոփոխություններ չեն կարող լինել, քանի դեռ գործնական քայլեր չեն արվում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ