![]()
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում՝ հայտնում է shamshyan.com կայքը։
Ժամը 11։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն նախ տեղում օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
![]()