Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը․ փաստաբան

Քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Խաչատրյանին ձերբակալել էին մայիսի 30-ին, դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ