«Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը».Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է ցավակցական ուղերձում:

Նշենք, որ երեկ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել, կան զոհեր: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նույնպես իր ցավակցություններ է հայտնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ