Վրաստանում ավիավթարի զոհ է դարձել 8 մարդ․Մանրամասներ

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրի շրջանում սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից։

Դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, աշխատակիցներին և ընկերներին:

Գոմելաուրիի խոսքով ՝ զոհվածների թվում կա օտարերկրացի զբոսաշրջիկ: Եվս մեկ մարդ տուժել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ