![]()
Թուրքիայի Ուսքյուդարում 5 հոգի հարձակվել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան։
Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
«Երիտասարդ Առլենի վրա, որը կշռում է ընդամենը 45 կգ, հարձակվել են մեկ շաբաթ առաջ։ Հանցագործներին գտնելու աշխատանքներ չեն տարվում։
Ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է ատելության ֆոնին։ Առլենին ծեծել են, քանի որ ինքը հա՞յ է»,– գրել է Փայլանը։
![]()
![]()