![]()
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը.
«18-րդ դարում Երևանում եղել են 7 եկեղեցիներ, 8 մզկիթներ և երկու մահմեդական մեդրեսե-դպրոցներ: Մահմեդականները, հաստատվելով Երևանի տարածքում, դպրոցներ են բացել: Հայերը դպրոցներ չունեին, բայց դա չէր խանգառում եկեղեցի ունենալ:
Միայն 1832 թվականին այստեղ գավառական դպրոց բացվեց, ուր որպես տեսուչ և ուսուցիչ աշխատում էր Խաչատուր Աբովյանը, որի գործունեությանն այդքան խոչընդոտում էր նույն եկեղեցին….
Այսօր էլ մեր կրթական համակարգը կրոնականացված է ամբողջովին… այլոք քայլ են անում դեպ ապագա, մենք՝ դեպի միջնադար…»։
![]()