«Արարատ-Արմենիան» պարտվեց և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր էստոնական «Պայդեին»։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլ չխփվեց՝ 0։0։ Առաջին խաղը նույնպես գոլազուրկ ավարտ էր ունեցել։

Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ գտնվեցին «Պայդեի» ֆուտբոլիստները։ Հայկական թիմից վրիպեց Ջոնաթան Դուարտեն։

Վարդան Բիչախչյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ