«Ռուս-ուկրաինական պատերազմը Երկրորդ համաշխարհայինից հետո այդ աշխարհագրական տիրույթում ամենամեծն է»․ Արծրուն Հովհաննիսյան

«Այս պատերազմը, ըստ էության, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ աշխարհագրական տիրույթում ամենամեծ պատերազմն է»,- «24 news»-ի եթերում խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհերի ցուցանիշով էլ արդեն անցավ բոլոր հնարավոր նախկին կոնֆլիկտներից, այդ թվում՝ աֆղանական պատերազմից։ Ռազմագիտական տեսանկյունից ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկ կայծակնային որևէ հաջողություն չունեցավ և չի էլ կարող ունենալ։ Այն դարձել է դասական հյուծման պատերազմ»,- նշել է Հովհաննիսյանը։

«Ընդհանրապես պատերազմների տեսության մեջ կա երկու հիմնական մոտեցում՝ ջախջախում, հյուծում։ Ռուսական բանակը իր պատմության ընթացքում, որպես կանոն, հյուծման պատերազմի չեմպիոններից է․ իր մոտ միշտռ լավ է ստացվել դա»,- նկատել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ