![]()
«Իրենց նախկին նարատիվն են կրկնելու»,- 1in.am-ի եթերում անդրադառնալով «Դիմադրություն» շարժման առաջիկա հանրահավաքին, ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Մի երկու թարմ առիթ կա, որի մասին կխոսեն, կփորձեն նոր սպասում առաջացնել՝ կապված սեպտեմբերի հետ։ Կարծես՝ մի փառավոր առաջին փուլ են ունեցել, հիմա էլ նախապատրաստվում են սեպտեմբերին։ Մի քանի անհաջող փորձ արեցին խորհրդարան վերադառնալու համար, բայց քանի որ հասարակության նույնիսկ իրենց էլեկտորատի մի զգալի մասը սկսել է չհավատալ, կփորձեն իմպիչմենթի խիստ երևակայական օրակարգի մասին խոսել, բայց չեմ կարծում էդ հանրահավաքը շատ մեծ լինի»,- նկատել է քաղաքագետը։
«Իրենք ավելի շատ իրենց էկլեկտորատին չկորցնելու համար են էդ հանրահավաքն անում, այսինքն՝ հանրահավաք для галочки, որովհետև առանձնապես մեծ ասելիք չունեն։ Հանրահավաքը նրա համար է, որ ասեն՝ պրոցեսը չի մարել»,- հավելել է նա։
![]()