«Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում այդ գործարանը սեփականաշնորհվել է $132 միլիոնով». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

«Ուրեմն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2020թ. առաջին կիսամյակում վճարել է 104,7 մլրդ դրամ կամ $240 միլիոն հարկ:

Ուղղակի հիշեցման կարգով՝ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2004 թվականին, այդ գործարանը սեփականաշնորհվել է $132 միլիոնով»:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերություն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում։ Սովորաբար հայտնի է որպես «ZCMC», շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր։

Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները։ Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ