![]()
Ամերիկյան իշխանությունները խիստ վախենում են, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը կհանգեցնի հենց ԱՄՆ-ում բնական գազի եւ էլեկտրաէներգիայի գների աճին, երեքշաբթի գրում Է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեքշաբթի ԵՄ է ուղարկել Պետդեպարտամենտի ներկայացուցիչ, գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Խոխշտեյնին, որին սպասվում են հանդիպումներ Փարիզում եւ Բրյուսելում՝ Եվրոպական էներգետիկ շուկայում իրադրության կայունացման հարցերի շուրջ:
Հաղորդվում է, որ Սպիտակ տանը նաեւ վախենում են ԵՄ-ի անդամ երկրների միջեւ գազային խնդրի շուրջ պառակտումից եւ ձգտում են զսպել ԵՄ-ում խուճապային տրամադրությունների զարգացումը մոտեցող ձմռանը, երբ ընթացիկ արժեքի համեմատությամբ բնական գազի զգալի մեծ ծավալներ կպահանջվեն:
Որպես գազի այլընտրանք՝ ԱՄՆ — ը եւ ԵՄ-ն քննարկում են Եվրոպայում գործող ԱԷԿ-ների հզորություններն ավելացնելու հնարավորությունները՝ կապույտ վառելիքի կրճատումը փոխհատուցելու համար: Մասնավորապես, Վաշինգտոնը փորձում է համոզել Գերմանիային շարունակել սպասարկել ատոմային էլեկտրակայանները՝ հակառակ Բեռլինի՝ 2022 թվականի վերջին հրաժարվելու այդ էներգիայի աղբյուրներից։
![]()