«Պարենային ճգնաժամն ավելի երկար կտեւի, քան Ուկրաինայի հակամարտությունը». Մակրոն

Պարենային ճգնաժամը կտեւի ավելի երկար, քան Ուկրաինայի ռազմական հակամարտությունը, դրա հետեւանքները չեն վերանա 12-18 ամիս անց, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Պատերազմը (Ուկրաինայում — խմբ.) երկար է ընթանալու։ Իսկ սննդամթերքի շուկայում ապակայունացումը կտեւի ավելի երկար․..Դրա համար էլ մենք պետք է հետագայում ևս արձագանքենք այդ ճգնաժամային իրավիճակին։ Չէ որ վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետեւանքները ոչ մի տեղ չեն վերանա», — ասել Է Մակրոնը Կամերունում գլոբալ պարենային անվտանգության հարցերով հանդիպմանը, որտեղ նա ավելի վաղ պաշտոնական այցով ժամանել էր:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը լավ որակի արտադրանք տրամադրել եւ զարգացնել կայուն

գյուղատնտեսությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ