![]()
Ֆրանսիացի ընտանիքին գտնելը, որը կհամաձայներ իր մոտ տեղակայել ուկրաինացի փախստականներին, գնալով ավելի դժվար է դառնում՝ աճող ծախսերի եւ պետությունից ֆինանսական օգնության բացակայության պատճառով: Այդ մասին հայտարարել է փախստականների օգնության «Accueil Familles du Monde» ասոցիացիայի նախագահ Կլոդ Շարիերան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հյուրընկալ ընտանիք գտնելը շատ բարդ է։ Կամավորությունն ունի իր սահմանները։ Երբ դուք մարդկանց տեղավորում եք ձեր տանը կամ հարեւանությամբ գտնվող փոքրիկ բնակարանում, դուք ցանկանում եք, որ դա լինի մեկ, երկու կամ երեք ամսով, բայց ելք չեք տեսնում, քանի որ կարծում եք, որ չեք կարողանա վճարել բոլոր ծախսերը», — ասել է ասոցիացիայի ղեկավարը France Info ռադիոկայանի եթերում:
Կնոջ խոսքով՝ ֆրանսիացիները պետությունից չեն ստանում խոստացված ֆինանսական օգնությունը փախստականներին ընդունելու համար. հուլիսի սկզբին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր 150-200 եվրո վճարումների մասին այն ընտանիքներին, որոնք պատրաստ կլինեն ապաստան տալ ուկրաինացի փախստականներին:
«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք այդ օգնությանը ձմռան նախաշեմին․ վարձակալության գների պատճառով, որոնք էական կլինեն կամավոր ընտանիքների համար, որոնք մինչ այժմ ոչ մի ֆինանսական օգնություն չեն ստացել փախստականների տեղավորման համար»,-պատմել է Շարյերան:
Ասոցիացիայի տվյալներով՝ Ֆրանսիայում փետրվարի 24-ի ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր գրանցվել է ավելի քան 100 հազար ուկրաինացի փախստական:
![]()