![]()
Հուլիսի 22-ին Villa Hills ռեստորանում տեղի է ունեցել Արտավազդ Եղոյանի որդու Խաչիկի և Անիի հարսանյաց հանդեսը, Հարութ Փամբուկչյանի քավորությամբ:
Խաչիկ Եղոյանըը ծնվել է 1978թ. օգոստոսի 24-ին, Երևանում: Հաղորդավար Արտավազդ Եղոյանի որդին է: 1995թ. ավարտել Երևանի Ա.Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը: 1993թ. մասնակցել է Երևանի Կինոյի տանը կայացած ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես-մրցույթին` ներկայացնելով «Հայաստանի կենդանական աշխարհը» թեման և արժանացել 3-րդ մրցանակին ու բրոնզե մեդալի: 1994թ. ընդունվել է «Արայի դանս շոու» պարային խումբ: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժսորական բաժնում: 1995թ. հիմնադրել է «Խաչ…Օ» երգիծաերաժշտական ընկերությունը, որն էլ իր մեջ ներառում էր մշակութային խմբակներ: 1996թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «3-րդ ալիք» խմբագրությունում` որպես ռեժիսորի ասիստենտ:
1998թ. հիմնադրել և ղեկավարում է «Գախեքս» երիատասարդական, հասարակական կազմակերպությունը: 1999թ. հինել և կազմակերպել է «Դարավերջյան աստղեր» խորագրով երաժշտական մրցանակաբաշխությունը: 1999-2000թթ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեղինակել է «Աստղաձուլարան» ռեալիթի շոուն: 2000թ-ից աշխատել է «Տորնադո» դիսկո ակումբում` որպես գեղարվեստական ղեկավար և իրականացրել մի շարք լայնածավալ միջոցառումներ:
2004թ. աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում` որպես կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի վարչության գլխավոր մասնագետ: 2005թ. ստեղծել է «ՋԻ փրոդաքշն» ընկերությունը, որը զբաղվել է վիդեո արտադրությամբ, քիչ ավելի ուշ այն վերանվանվել է «Եղոյան»: 2005թ-ից որպես ռեժիսոր նկարահանել է վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ: 2015թ. իրականացրել է «100 դուռ» նախագիծը, որը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին:
Մանրամասները` տեսանյութում
![]()