Արագածավանում թուրք զինծառայողներ չեն հայտնվել. ԱԱԾ-ն և ռուս սահմանապահները հերքում են

ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը և ԱԱԾ-ն հերքում են թուրքական զինուժի կողմից ՀՀ սահմանը հատելու մասին մամուլում տարածված տեղեկատվությունը, Sputnik Արմենիան տեղեկացել է ՍԴԾ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ներկայումս պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ այսօր ուշ երեկոյան գրել էին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղ զինված թուրքեր են մտել, գերի վերցրել հովիվներին, հետո էլ իբր ռուս սահմանապահները միջամտել են և խնդիրը լուծել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ