![]()
Մոսկվայում հայտնաբերվել է Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) պաշտոնաթող գեներալ-մայոր Եվգենի Լոբաչովի դին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Լոբաչովայի կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը զբոսանքից հետո տուն չի վերադարձել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ ծառայությունների 76-ամյա վետերանին մահացած են գտել Կաչալինսկայա փողոցի տներից մեկում ,աստիճանահարթակում ընկած է եղել TT ատրճանակ։
Ըստ նախնական վարկածի՝ ФСБ-ի գեներալը առողջական խնդիրներ ու ֆինանսական դժվարություններ է ունեցել։
![]()