![]()
Քոչարյան Ռոբերտ անուն ազգանունով մարդը հոմանիշն է այն բոլոր արատավոր երևույթների, որոնց հետ առնչվում է մարդ արարածը: Դավաճանություն, սպանություն, թալան… Շարքն անվերջ է: Արցախի նախագահ Արթուր Մկրտչյանի եղեռական սպանությունից հետո Քոչարյանը դարձավ Արցախի նախագահ, սակայն ամիսներ անց եկավ Հայաստան ու սկսվեց հայ ժողովրդի ամենածանր տարիները: Նախ տեղի ունեցավ պալատական հեղաշրջում և հայ ազգին խաղաղության ճանապարհից Քոչարյանը շեղեց. «Արցախի հարցը կլուծենք օգուտ մեզ»,-խաբեց Քոչարյանն ու սկսեց թալանը…
Սպանվեցին պետական պաշտոնյաներ, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, տեղի ունեցավ անմարդկային, աննկարագրելի թալան: Այնպես ինչպես Քոչարյանն է թալանել հայ ժողովրդին, անգամ թուրքը չի թալանել:Խլում էին մարդկանց ունեցվածքը, օրը ցերեկով սպանում էին պետական այրերին, խորհրդարանում սպանում ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին…. Ազգը արտագաղթում էր, իր որդիները դառնում միլիարդատերեր: 2008 թվականին 10 մարդ գնդակահարվեց փողոցումհանուն միլիարդները պահելու համար: Հետագայում սկսեց նաև խանգարել Սերժ Սարգսյանին:
Իհարկե Սարգսյանը Քոչարյանի սիամական եկվորյակն էր, բայց մեկ է, Քոչարյանը չէր թողնում որ Սարգսյանն էլ դառնա ինքնուրույն: Այս եղեռական ու անմարդկային հանցանքների կատարման ընթացքում, երբ երկրաչափական պրոգրեսիայով հարստանում էին քոչարյանները, կուլիսներից այն կողմ Քոչարյանը հանձնեց նաև Արցախը: Քանի միլիարդի դիմաց ու ինչպես, դա դեռ ցույց կտա պատմությունը, բայց Արցախը հանձնեց Քոչարյանը ստորագրելով այնպիսի պայմանագրեր, որոնց հետևանքով ՀՀ-ն այլևս ոչ մի իրավունք չուներ Արցախի նկատմամբ:
20 տարվա հանցանքներից հետո Քոչարյան Ռոբերտը հիմա էլ ազգամիջյան ատելություն է սերմանում: Վարձելով մի քանի խմբեր փորձում է Հայաստանում անկայունություն մտցնել, որպեսզի կարողանա փրկել իր թալանն ու վերադարձնել ազդեցությունը: Քոչարյանը ապականում է այն միջավայրը, որտեղ գտնվում է ինքը: Ապականեց նախ Արցախը, հետո Հայաստանը, հետո հայակական քաղաքական համակարգը, հիմա էլ փորձում է մի քանի վարձու խմբերի միջոցով անկայուն հասարակություն ստեղծել: Վերջինը նրա մոտ չի ստացվի, որովհետև Քոչարյանի հարցում ժողովուրդն իր որոշումը վաղուց է կայացրել… Կանգ առ հրեշ, քանի դեռ ուշ չէ:
![]()