Աննախադեպ ֆինանսական աջակցություն Ստեփանավան համայնքին Մոսկվաբնակ բարերար, մեր համաքաղաքացու կողմից

Աննախադեպ ֆինանսական աջակցություն Ստեփանավան համայնքին
Մոսկվաբնակ բարերար, մեր համաքաղաքացի Էմիլ Ռաֆիկի Երիցյանը Ստեփանավանում սուբեվենցիոն ծրագրով իրականացվող Խորենացի և Մխիթար Սպարապետ փողոցների հիմնանորոգման համար (համայնքի ներդրման բաժնեմաս) նվիրաբերել է 70 515 940(յոթանասուն միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր քառասուն ) ՀՀ դրամ։ Այդ կապակցությամբ այսօր Ստեփանավանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն ու Էմիլ Երիցյանը կնքեցին նվիրաբերության պայմանագիր, որի հիման վրա էլ կնքվեց համաձայնագիր։

Ստեփանավանի համայնքապետարանը՝ ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, խորին երախտագիտություն է հայտնում Էմիլ Երիցյանին՝ օրինակելի և հայրենանվեր գործունեության համար և վստահեցնում, որ համայնքապետարանը սիրով և բարձր պատասխանատվությամբ է ընդունում նման արժանապատիվ քայլերը՝ ի նպաստ մեր սիրելի Ստեփանավանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ