![]()
Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրեց պարզաբանում Սևանի կանաչելու վերաբերյալ։ Ասվում է, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է՝ ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ: Հաջորդը՝ ջրի բարձր ջերմաստիճանը, լույսի բավականին մեծ ինտենսիվությու: Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։ Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ: Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
1.կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը,
2.գյուղատնտեսություն և անասնապահություն,
3.ջրածածկ բուսական տարածքներ,
4.ցանցավանդակային ձկնաբուծություն,
5.կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր,
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկման փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
«Առաջին լրատվական»-ն այս մասին խոսել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հետ, որի խոսքով՝ մաքրման կայանների ստեղծման մասով խոսք գնացել է դեռ անցյալ տարվանից, իսկ մոնիտորինգը պետք է վաղուց անցկացվեր ու պատկան մարմիների ուշադրության տակ լիներ: Արդյունքների մասին չենք կարող խոսել, քանի որ հայտնի չեն, իսկ հայտնի չլինելու պատճառները բազմազան են՝ կա՛մ աշխատանքներ շատ քիչ են արվել, կա՛մ մոնիտորինգի հետ կապված խնդիրներ կան: Աղտոտման պատճառով Սևանի մակարդակը չի բարձրանում, իսկ ինքնամաքրման համար մակարդակի բարձրացումը պարտադիր է, սակայն բարձրացման փոխարեն ունենք անկում, որը շատ վատ է ու կարող է հանգեցնել վատ հետևանքների: Օրենքով նշված է, որ մենք պարտավոր ենք ապահովել լճի դրական բալանսը, սակայն արդյունքը հակառակն է, պետք է հետևել օրենքի դրույթների կատարմանը:
Տիկին Զարաֆյանի նշմամբ՝ Սևանա լճի մոտ եղած ավելորդ կառույցները պետք է ապամոնտաժել, արգելել նոր օբյեկտների կառուցումը, պետք է ապահովել լճի մաքրումը, նոր մաքրման կայանների ստեղծումը, սակայն չնայած այս մտահոգություններին, դրանք գործ չեն դառնում: Երբ մենք այդքան շատ արհեստական կեր ենք լցնում լիճ, այն աղտոտվում է ու ջրիմուռների համար նպաստավոր պայմաններ ստեղծում: Մենք շատ վատ վերաբերմունք ունենք Սևանա լճի հանդեպ, որն այդքան կարևոր դեր է խաղում մեր կյանքում:
«Մենք ունենք ծրագրեր, որոնցում ներգրավված են բազում գիտնականներ, որոնք իրենց առաջարկները դնում են Կառավարութւյան սեղանին, հայտնում են Սևանի վատ վիճակի մասին, էլ ի՞նչ դիտարկումների կարիք կա: Այդ ջրիմուռների կյանքի տևողությունը հենց 2-3 շաբաթ է, որից հետո է դրանք իջնում են ջրի հատակ, բայց չեն վերանում ու շարունակում են մնալ թունավոր: Այդ իջնելու ժամանակ, երբ չեն երևա, պատկան մարմինները կհայտարարեն, որ Սևանը մաքրվել է ու նորից իրավիճակը կկրկնվի»:
![]()