![]()
Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում կոչ է արել ԱՄՆ-ին օգնել իր երկրին հակաօդային պաշտպանության միջոցներով:
«Ես խնդրում եմ, ինչը երբեք չէի ցանկանա խնդրել։ Ես խնդրում եմ ձեզ զենքի, զենքի մասին, որը կօգտագործվեր․.. պաշտպանելու համար մեր տունը եւ այդ տանը ողջ արթնանալու իրավունքը։ Ես խնդրում եմ ՀՕՊ համակարգերի մասին», — ասել է Զելենսկայան։
Հիշեցնելով Կոնգրեսի մոտալուտ արձակուրդի մասին՝ Զելենսկայան կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին օպերատիվ կերպով լուծել այդ հարցը: ԱՄՆ-ն ավելի վաղ խոստացել էր Ուկրաինային փոխանցել NASAMS միջին հեռահարության ՀՕՊ ժամանակակից համալիրները:
Զելենսկայան հայտարարել է, որ ինքը օտարերկրյա առաջնորդի առաջին կինն է, ով ստացել է Կոնգրեսում ելույթ ունենալու հրավեր: Նախօրեին նրան Սպիտակ տանը ընդունել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի հետ։ Մինչ այդ Զելենսկայան հանդիպում է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի
հետ։
![]()