«Ախր սա ի՞նչ է, լրիվ են խելքները թռցրել…». Պուտինը ԵՄ-ում տարածվող կոչերը խելագարություն է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք և խելագարություն է անվանել ԵՄ-ում տարածվող կոչերը՝ խնայել ջուրը և էլեկտրաէներգիան Պուտինի բարկացնելու համար։

Այս մասին նա ասել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումի ընթացքում, «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» թեմայով լիագումար նիստի ժամանակ։

Պուտինի խոսքով` նախօրեին իրեն նկար են ցույց տվել, որը տարածվում է եվրոպական ԶԼՄ–ներում։

Այդ նկարում մարդ է պատկերված, իսկ ներքևում գրված է.

«Ուզո՞ւմ ես բարկացնել Պուտինին։ Միայն այս չորս հատվածները լվա»։ Նկարում նաև նշված են մարմնի այն հատվածները, որոնք պետք է լվանալ։

«Ախր սա ի՞նչ է։ Լրիվ են խելքները թռցրել… ուղղակի զառանցանք է»,–ասել է ՌԴ նախագահը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ