«Հատիսի վրա արձանի կառուցումը մասնավոր շահի հետապնդում է».Հասմիկ Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը: Զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով:

Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Հարությունյանի հետ:

Վերջինս նշեց, որ դատական համակարգի բարեփոխումների արդյունավետությունից վաղ է խոսել: Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ նաև Հատիս լեռան վրա քրիստիոսի արձանի կառուցման իրավական խնդիրներին, նշելով, որ Հատիսի հարցը սոսկ մի լեռան հարց չէ, այն պարունակում է մի շարք իրավական խնդիրներ․ «Հատիսի հարցի վերջնակետը վարչապետի նախնական համաձայնություն տալն էր: Հատիս լեռան գագաթին շուրջ 9 հողակտոր օտարվել է Գագիկ Ծառուկյանին․ այստեղ կան իրավական խնդիրներ: Ամբողջ Հատիսը և Հատիս հնագիտական բերդը օտարվել է: Սա մի սխեմա է, որն ուղեկցվել է կոռուպցիոն ռիսկերով: Հատիսի հարցով խորանում է կառավարության նկատմամբ անվստահությունը»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ