![]()
Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Հակոբ Արշակյանի չորրորդ զավակը՝ Միքայելը:
Հիշեցնենք,որ ԱԺ փոխխոսնակն ուներ նաև երեք դուստր:
Medianews-ը շնորհավորում է նորաթուխ բազմակի ծնողներին և մաղթում երեխային երջանիկ մանկություն:
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում։ 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում։
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ։ 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն։
2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստում Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ՝ 5 տարի ժամկետով;
![]()