![]()
Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով:
Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր եւ տեղային բուժումներ:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարար:
Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում:
![]()