Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հանդիպմանը:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Կայքերից որոշների՝ թեմայի վերաբերյալ արած հրապարակումներում անդրադարձ կան Խամենեիի՝ Հայաստան-Իրան սահմանի ու Արցախի վերաբերյալ խոսքերին:

Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Խամենեին նշել է. «Ղարաբաղի ազատագրումից գոհ ենք, սակայն դեմ ենք Հայաստանի ու Իրանի սահմանին ցանկացած փոփոխությանը ու սահմանափակմանը»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ