Բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումը՝ հուլիսի 19-26-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան:

Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ