Պուտինը կմասնակցի՞ հաջորդ ընտրություններին. Պեսկովը պատասխանում է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել 2024 թվականի ընտրություններին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Պեկսովն առաջարկել է այդ հարցն ուղղել անձամբ պետության ղեկավարին։

«Ինքներդ հարցրեք նրան», — ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը որոշել է նոր ժամկետով առաջադրվել։

Նշենք, որ 2024 թվականի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու ևս մեկ ժամկետով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ