Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպումից հետո հայտարարություններ կանեն ԶԼՄ–ների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ