Նոր գյուղի և Զառի բնակիչներն անհամբեր սպասում են Հիսուսի արձանի կառուցմանը

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախագծի իրականացմանն անհամբեր սպասում են Հատիս սարի մերձակա գյուղերի բնակիչները։

Գագիկ Ծառուկյանի գաղափարը մեծ ոգևորությամբ են ընդունել բարձունքի շրջակա համայնքներում։

«Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա կարմիրով ամրագրելու բոլոր նախադրյալները կան»,- ասում են Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչները։ Իրենք էլ ամեն ինչով պատրաստ են աջակցել, որ նախագիծը կյանքի կոչվի ամենասեղմ ժամկետում։

«Այս մարդը շատ խելացի քայլի է դիմել ու գործ է անում» , — ասում է բնակիչներից մեկը։

Նրանցից մեկն էլ ասում է, որ գյուղում երիտասարդները գործ չունեն։

«Արձանի առկայությունը նաև գյուղի համար մեծ օգուտ կլինի, շատերը նաև աշխատանքով կապահովվեն։ Տուրիստական վայր կդառնա, մի շարք խնդիրներ էլ կկարողանանք լուծել», — ասում են գյուղացիները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ